ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. Ուկրաինական զինված ուժերի կողմից Դոնեցկի Կիրովի շրջանի գնդակոծության հետևանքով խաղաղ բնակիչ է զոհվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով քաղաքապետ Ալեքսեյ Կուլեմզինին:
Ավելի վաղ ԴԺՀ-ի ներկայացուցչությունը հրադադարի ռեժիմի վերահսկման և համակարգման համատեղ կենտրոնում հայտնել էր, որ ուկրաինական զորքերը 4 անգամ գնդակոծել են Դոնեցկի Կիրովի շրջանը՝ արձակելով 152 մմ տրամաչափով 4 արկ և 122 մմ տրամաչափով 11 արկ:
«Կիրովի շրջանի գնդակոծության հետևանքով խաղաղ բնակիչ է զոհվել»,- ասված է քաղաքապետի «Տելեգրամի» էջում:
Հունիսի 10-ին Դոնեցկի Կիրովի շրջանում գնդակոծությունների հետևանքով կրկին խաղաղ բնակիչ էր տուժել։
Դոնեցկի ժողովրդական Հանրապետության տարածքային պաշտպանության շտաբը մայիսի 20-ին էլ հայտնել էր, որ ուկրաինական զորքերը գնդակոծել են Վլադիմիրովկա ավանը, ինչի հետևանքով զոհվել է` 5, վիրավորվել` 1 մարդ։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 109-րդ օրը։