ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Ռուսաստանի կառավարությունը կարգադրել է ընդունել Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունից դուրս գալու առաջարկը։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական հարթակում:
«Ընդունել Ռուսաստանի ԱԳՆ-ի առաջարկը, որը համաձայնեցված է գործադիր իշխանության շահագրգիռ դաշնային մարմինների հետ», - նշված է փաստաթղթում:
Ավելի վաղ Ռոստուրիզմի ղեկավար Զարինա Դոգուզովան ասել էր` թեև ՌԴ-ն դուրս է գալիս կազմակերպությունից, բայց բաց է երկխոսության համար ու կապի մեջ է արտասահմանյան գործընկերների հետ: