Քարերի սիմֆոնիայի տարածքում «բուդկա» էր հայտնվել. նախարարության արձագանքը

Քարերի սիմֆոնիա
«Ինքնակոչ հյուրը» զայրացրել էր քաղաքացիներին։ Նրանք վրդովմունք էին հայտնել սոցցանցում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Այսօր «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի հայկական տիրույթում մի լուսանկար էր տարածվել, որում երևում էր` Քարերի սիմֆոնիա կամ «Բազալտե երգեհոն» բնության հուշարձանի տարածքում տաղավար է տեղադրվել։
Դատելով տաղավարի վրայի նկարներից` ինչ–որ մարդիկ որոշել էին սուրճ ու զովացնող ըմպելիք վաճառել։ Մտածել էին նաև հուշարձանի մասին և տարածքը չաղտոտելու համար մեծ աղբարկղ տեղադրել։ Սոցցանցի օգտատերերը չէին թաքցրել իրենց վրդովմունքը։
Քարերի սիմֆոնիայի տարածքում տեղադրված ինքնաշեն կառույցը
Լուսանկարը չի վրիպել նաև ՀՀ շրջակա միջավայրի նախարարության աչքից։ Գերատեսչությունը հաղորդագրություն է տարածել։
«Ի պատասխան Քարերի սիմֆոնիա բնության հուշարձանի տարածքում տեղադրված ինքնաշեն կառույցի վերաբերյալ ահազանգերի, հայտնում ենք, որ այն ապամոնտաժվել է»,–տեղեկացնում է գերատեսչությունը։
Հիշեցնենք` Քարերի սիմֆոնիան գտնվում է Ազատ գետի՝ Գառնի գյուղի տարածքում գտնվող ավազանում, ընդգրկված է Հայաստանի բնության հուշարձանների ցանկում։
Ոչ պատահական այցելություն, կամ ինչպես է Թուրքիան զբոսաշրջիկ «բերում» Հայաստան