ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նիստը` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ, կանցկացվի հունիսի 17-ին։ Տեղեկությունը հայտնում է «Ռոսկոնգրեսը»։
«Նիստի մոդերատորը կլինի RT հեռուստաալիքի և «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը»,– նշված է հաղորդագրությունում։
«Նոր աշխարհ՝ նոր հնարավորություններ». սա միջոցառման գլխավոր թեման է, որն արտացոլում է տնտեսական նոր մոդելի ձևավորման հանգեցնող փոփոխությունները և բոլոր շահագրգիռ կողմերի հետ երկխոսելու հնարավորություն է տալիս։