«Փյունիկի» թիմին է միացել նիգերիացի հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն

Ֆուտբոլային հանդիպում
Նիգերիացի ֆուտբոլիստի վերջին թիմը եղել է «Արարատ-Արմենիան», որի կազմում 2019-20թթ. մրցաշրջանում դարձել է Հայաստանի չեմպիոն
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. «Փյունիկ» ֆուտբոլային ակումբին է միացել 29-ամյա նիգերիացի հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն։ Տեղեկությունը հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Օտուբանջոն նախկինում հանդես է եկել նիգերիական մի շարք թիմերում, Սլովակիայի «Ժիլինայում», ավստրիական «Ռեդ Բուլ Զալցբուրգում», «Պաշինգում», «Լինցում», «Ռեյնդորֆ Ալտախում» և ԼԱՍԿ-ում:
Նիգերիացի ֆուտբոլիստի վերջին թիմը եղել է «Արարատ-Արմենիան», որի կազմում 2019-20թթ. մրցաշրջանում դարձել է Հայաստանի չեմպիոն:
Նշենք, որ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություններում Օտուբանջոն անցկացրել է 58 խաղ, որոնցում դարձել է 27 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Չափազանց մեծ հաշիվ է. Կապառոսն ամփոփել է Հայաստան–Ուկրաինա հանդիպումը