ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Ռուսաստանի օդատիեզերական ուժերը Խարկովի մարզում օտարերկրյա վարձկանների տեղակայման կետ են ոչնչացրել։ Տեղեկությունն այսօր հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնաշենկովը։
Բացի այդ, խոցվել է Ուկրաինայի զինված ուժերի կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի կենտրոնացման 9 շրջան, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի ստորաբաժանումների 5 կրակային դիրք:
ՊՆ-ի պաշտոնական ներկայացուցչի խոսքով` Ռուսաստանի օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիան խոցել է ուկրաինական զինված ուժերի կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի կենտրոնացման 48 շրջան:
Ռուսական հրթիռային զորքերն ու հրետանին մեկ օրում ոչնչացրել են ավելի քան 300 ուկրաինացի ազգայնականների, ինչպես նաև «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 2 կայանք:
Ըստ Կոնաշենկովի՝ ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են ուկրաինական 2 ՄիԳ-29, 1 Սու-25 և 12 ԱԹՍ։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 108-րդ օրը։