ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Ռուսաստանը անվտանգության միջազգային երաշխավոր է, առանց նրա խաղաղությունը չի կարող ամուր ու կայուն լինել։ Այս հայտարարությունն արել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը «Մեծ ձեռքբերումների երկիր․ #Россиюнеотменить» ցուցահանդեսի բացման ժամանակ։
«Ռուսաստանն ավանդաբար անվտանգության ու կայունության միջազգային երաշխավորն է։ Ոչ մի խաղաղություն` գլոբալ կամ տարածաշրջանային, առանց Ռուսաստանի մասնակցության ո՛չ ամուր կարող է լինել, ո՛չ կայուն, ո՛չ էլ հարատև»,- ասել է նա։
Նարիշկինը վստահություն է հայտնել, որ Արևմուտքի տոտալիտար-լիբերալ ռեժիմների` Ռուսաստանին մերժելու ցանկացած փորձ միայն ցույց է տալիս նրանց մոլեռանդ հավատն առ այն, որ ամբողջ աշխարհը պտտվում է իրենց շուրջը և հնազանդվում իրենց ցանկություններին ու հրամաններին:
Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրենի խոսքով՝ անցյալի ամենապատասխանատու ժամանակահատվածներում Ռուսաստանը մարտահրավերներին պատասխանել է քաղաքացիական խիզախությամբ, ժողովրդի միասնականությամբ ու արարելու անվերապահ ձգտումով: