Հայկական խմիչքը ներկայացվել է Լոնդոնի գինու տոնավաճառում

Հայկական տաղավար
Հայկական տաղավար է այցելել Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Լոնդոնի գինու տոնավաճառում առաջին անգամ ներկայացվել են հայկական գինի արտադրող 13 ընկերություններ։ Տեղեկությունը հայտնում է Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանությունը։
Հայկական տաղավարում ցուցադրվել են տեղական խաղողի տեսակներից պատրաստված բազմատեսակ գինիներ: Հայկական տաղավար է այցելել նաև Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը։
Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հայկական տաղավար է այցելել
Դեսպանը հույս է հայտնել, որ հայկական գինու արտադրությունը կշարունակի զարգանալ ու աճել, ավելի հասանելի կդառնա բրիտանական շուկայում։
Այս տարի քիչ խաղող կունենանք, այգիներում հիվանդություն է տարածվել. Սարգսյան