Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուն համալրվել է արժեքավոր ցուցանմուշով

Մշակութային գործիչ Նարեկ Վան Աշուղաթոյանը 19-րդ դարով թվագրվող գորգ է նվիրել է Հայաստանի պատմության թանգարանին
Մշակութային գործիչը 19-րդ դարով թվագրվող գորգ է նվիրել թանգարանին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Հայաստանի պատմության թանգարանի գորգերի հավաքածուն համալրվել է արժեքավոր ցուցանմուշով. իրավագետ, մշակութային գործիչ Նարեկ Վան Աշուղաթոյանը Վանի՝ 19-րդ դարով թվագրվող գորգ է նվիրել թանգարանին։
«Շնորհակալություն ենք հայտնում նվիրատուին մեր մշակութային ժառանգությունը կարևորելու և դրա պահպանմանն աջակցելու համար»,– ասված է թանգարանի տարածած հաղորդագրությունում։
Նարեկ Վան Աշուղաթոյանը 19-րդ դարով թվագրվող գորգ է նվիրել է Հայաստանի պատմության թանգարանին
Նարեկ Վան Աշուղաթոյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ գորգը ձեռք է բերել Մեծ Բրիտանիայից, որտեղ այն որպես թուրքական է ներկայացվել։ Նա հույս է հայտնել, որ գորգը կուսումնասիրվի։