Դավթաշենի կամրջի տակ երիտասարդ աղջկա դիակ է հայտնաբերվել

Դավթաշենի կամուրջ
Պարեկները մեկնել են մահացածի ենթադրյալ բնակության վայր՝ նրա ինքնությունը պարզելու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Երևանում երիտասարդ աղջիկ է ինքնասպան եղել` նետվելով Դավթաշենի կամրջից։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Հաղորդագրության համաձայն` ոստիկանությունն ու ԱԻՆ–ը ահազանգը ստացել են ժամը 17:50-ին։
Ոստիկանները կամրջի տակ հայտնաբերել են 25-30 տարեկան աղջկա դի:
Պարեկները մեկնել են մահացածի` ենթադրյալ բնակության վայր, որպեսզի պարզեն նրա ինքնությունը։
Դաժան դեպք Իջևանում. 17-ամյա աղջկան իրենց տան տանիքում կախված են գտել