Դատարանը Արման Բաբաջանյանին պարտավորեցրել է ներողություն խնդրել Արթուր Վանեցյանից

Արթուր Վանեցյան
Բաբաջանյանից նաև գումար կբռնագանձվի` որպես զրպարտության և վիրավորանքի համար փոխհատուցում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Դատարանը «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանին պարտավորեցրել է ներողություն խնդրել «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանից։ Տեղեկությունը հայտնում է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։
«Արթուր Վանեցյանն ընդդեմ Արման Բաբաջանյանի դատական գործով առաջին ատյանի դատարանը հերթական անգամ Արման Բաբաջանյանին պարտավորեցրել է հրապարակային ներողություն խնդրել Վանեցյանից»,- գրել է նա տելեգրամյան ալիքում։
Բագրատ Եսայանին չեն կալանավորի
«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ խոսքը վերաբերում է 2020-ի սեպտեմբերի 18-ին կայքերից մեկին տված հարցազրույցին։
Դատարանը Բաբաջանյանին պարտավորեցրել է նույն լրատվամիջոցով հրապարակայնորեն ներողություն խնդրել «անհայրենիք» վիրավորական արտահայտության համար:
Բացի այդ, Բաբաջանյանից հօգուտ Վանեցյանի որպես փոխհատուցում 500 000 դրամ կբռնագանձվի զրպարտության, 300 000 դրամ` վիրավորանքի համար: «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահը կվճարի նաև դատական ծախսերը։