ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Ուկրաինայի հավաքականի դարպասապահ Անդրեյ Պյատովն ավարտում է կարիերան ազգային թիմի կազմում։
Նա այդ մասին հայտնել է ինստագրամյան իր էջում և արխիվային լուսանկար հրապարակել։
«Այս տղան չի պատկերացնում, որ ազգային հավաքականում իր վերջին հանդիպումը կանցկացնի 2022 թվականի հունիսի 11-ին»,- լուսանկարին կից գրել է ֆուտբոլիստը։
37-ամյա դարպասապահը 101 հանդիպում է անցկացրել հավաքականի կազմում։
Ուկրաինա-Հայաստան հանդիպումը կկայանա հունիսի 11-ին Լեհաստանում։