Բուլղարիայի ֆուտբոլի հավաքականին տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել Թբիլիսիում

Թբիլիսիի միջազգային օդանավակայան
Վթարի հետևանքով տուժել է հավաքականի ֆուտբոլիստներից մեկը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Բուլղարիայի ֆուտբոլի հավաքականին Թբիլիսիի միջազգային օդանավակայանից տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան։
Նախնական տվյալով՝ բախվել են հավաքականի անդամներին տեղափոխող երկու ավտոբուսները։
Վթարի հետևանքով տուժել է ֆուտբոլիստ Թոդոր Նեդելևը, նրան հիվանդանոց են տեղափոխել:
Հունիսի 12-ին Թբիլիսիում նախատեսված է Վրաստանի ու Բուլղարիայի ազգային թիմերի խաղը:
Երևան-Սևան-Իջևան ճանապարհին մեքենաներ են բախվել. 8 տուժած կա