Զիդանը կգլխավորի ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենը». ԶԼՄ

Զինեդին Զիդանը. Արխիվային լուսանկար
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչի պաշտոնին հավակնում էին նաև Ժոզե Մոուրինյոն և Խոսեպ Գվարդիոլան:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը գլխավոր մարզիչ կնշանակի Զինեդին Զիդանին: Տեղեկությունը հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները։
49-ամյա ֆրանսիացին վերջին մի քանի շաբաթների ընթացքում եղել է ՊՍԺ-ի գլխավոր մարզիչի գլխավոր թեկնածուն: Ավելի վաղ այդ պաշտոնին հավակնում էին նաև Ժոզե Մոուրինյոն («Ռոմա») ու Խոսեպ Գվարդիոլան («Մանչեսթեր Սիթի»), սակայն ակումբի ղեկավարությունը կարողացավ համոզել Զիդանին գլխավորել փարիզեցիներին:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոն կհեռացվի ՊՍԺ-ի գլխավոր մարզիչի պաշտոնից:
«Ռեալը»` Զիդանի գլխավորությամբ, երեք տարի անընդմեջ հաղթել է Չեմպիոնների լիգայում, Մադրիդի ակումբը երկու անգամ հաղթել է Իսպանիայի առաջնությունում ու սուպերգավաթում, ՈւԵՖԱ-ի սուպերգավաթում ու աշխարհի ակումբային առաջնությունում։
Միլանի «Ինտերը» շուտով կհայտարարի Հենրիխ Մխիթարյանի տեղափոխության մասին