ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Ունիվերմագ» հանրախանութի մոտակայքում տեղի ունեցած ՃՏՊ–ի հետևանքով տուժել է 4 քաղաքացի։ Նրանցից մեկը 2 տարեկան է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Պարզվել է, որ Վանաձոր քաղաքի Հալաբյան փողոցի թիվ 1 հասցեի մոտակայքում բախվել են «Lada» (վարորդ՝ Լ․ Մ․, ծնված 1954 թ․) և «Mercedes C» (վարորդ՝ Մ․ Տ․, ծնված 1993 թ) մակնիշների ավտոմեքենաները։ «Mercedes C» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Գ․ Ա․-ն (ծնված 1974 թ․), Ե․ Տ․-ն (ծնված 1995 թ․), Ա․ Ղ․-ն (ծնված 2020 թ․) և «Lada» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել են Վանաձորի ԲԿ։ Այնտեղ ստացել են համապատասխան բուժօգնություն և դուրս են գրվել։
«Lada» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Հ․ Հ․-ն էլ (ծնված 2002 թ․) արգելափակվել էր ավտոմեքենայում: Դեպքի վայր մեկնած հրշեջ–փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ նրան դուրս են բերել արգելափակումից․ վերջինս նույնպես հոսպիտալացվել է Վանաձոր քաղաքի ԲԿ: