ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Ուկրաինան Մադրիդում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու պաշտոնական հրավեր կստանա, բայց մինչև վերջին պահը հայտնի չի լինի` Վլադիմիր Զելենսկին կմեկնի, թե ոչ։ Տեղեկությունը հայտնում է «Europa Press» գործակալությունը։
Լրատվամիջոցի տվյալով՝ Զելենսկու այցը կախված է հակամարտության զարգացումից ու երկրից դուրս գալու հնարավորությունից:
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Իսպանիայի մայրաքաղաքում կանցկացվի հունիսի 28-30-ը:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 107-րդ օրը։