Սիրուշոն «ապացուցել» է, որ հենց ինքն է լույս աշխարհ բերում զավակներին. տեսանյութ

Սիրուշո
Հայտնի երգչուհին վստահեցրել է, որ գիտակցված է գնում այդ քայլին` հասկանալով բոլոր դժվարությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Երգչուհի Սիրուշոն տեսանյութ է հրապարակել սոցցանցերում` հերքելով այն խոսակցությունները, թե իր զավակներին փոխնակ մայրն է լույս աշխարհ բերում։

«Արդեն երրորդ անգամ եմ լսում իմ մասին ամենամեծ անհեթեթություններից մեկը, որ երեխաներիս իրականում ինքս չեմ ունենում, իմ փոխարեն ուրիշն է դա անում: Առաջին երկու անգամը լուրջ չընդունեցի ու մտածեցի, եթե ուշադրություն չդարձնեմ, անիմաստ խոսակցությունը կմարի: Նաև փորձեցի այս անգամ ավելի շատ կիսվել այս շրջանի տեսանյութերով, բայց փաստորեն թեման դեռ կա, ընդ որում` պատճառաբանությունն էլ այն է, որ նախընտրել եմ խնայել կազմվածքս»,– տեսանյութին կից գրել է երգչուհին։

Նա շեշտել է` շատ ուրախ է, որ բժշկությունը փոխնակ մայրերի հնարավորություն է ստեղծել բոլոր կանանց համար, որոնք խնդիր ունեն, բայց ինքը նման միտք երբեք չի ունեցել, և դրա կարիքն էլ չի եղել:
«Որքան էլ սովոր եմ, որ իմ տարբեր «ձեռքբերումներ» վերագրվում են բոլորին, բացի ինձնից, այս մեկը, գոնե, թող մնա ինձ: Ո՛չ կազմվածքիս մասին եմ մտածել, ո՛չ ժամանակիս, ո՛չ էլ աշխատանքիս: Արդեն երրորդ անգամ գնացել եմ այս քայլին` գիտակցելով բոլոր դժվարությունները, ու շնորհակալ եմ եղել, որ բնությունն ինձ նման հնարավորություն է տվել, ու դա համարել եմ իմ առաքելությունը»,– եզրափակել է երգչուհին։
Հիշեցնենք, որ Սիրուշոն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդու՝ Լևոն Քոչարյանի կինն է։ Նրանք ունեն երկու որդի, շուտով լույս աշխարհ է գալու զույգի դուստրը։
Այլ կերպ հնարավոր չէ․Սիրուշոն մեկնում է արտերկիր՝ երրորդ երեխային լույս աշխարհ բերելու