Ռուսաստանը շուրջ 29 հազար տոննա մարդասիրական օգնություն է հասցրել Ուկրաինա

Մեկ օրում հինգ մարդասիրական ակցիա է անցկացվել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում, Խարկովի և Խերսոնի մարզերում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Ռուսաստանը մարտի 2-ից ի վեր 28 961 տոննա մարդասիրական օգնություն է հասցրել Ուկրաինա։ Տեղեկությունը հայտնել Է ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը:
«2022 թվականի մարտի 2-ից սկսած` Ռուսաստանի Դաշնության կողմից արդեն Ուկրաինա է առաքվել 28 961,7 տոննա առաջին անհրաժեշտության իրեր, սննդամթերք, դեղամիջոցներ և բժշկական նշանակության արտադրանք, անցկացվել է 1142 մարդասիրական ակցիա»,-ասել է Միզինցևը:
Այդ թվում, հստակեցրել է գեներալը, անցած օրվա ընթացքում չորս նման ակցիաներ են անցկացվել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում, Զապորոժիեի և Խարկովի մարզերում, որոնց ընթացքում խաղաղ բնակչությանը փոխանցվել է 448 տոննա մարդասիրական օգնություն:
Ուրբաթ օրը հինգ մարդասիրական ակցիա է անցկացվել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում, Խարկովի և Խերսոնի մարզերում, որոնց ընթացքում բնակչությանը փոխանցվել են ընդհանուր 361 տոննա քաշով առաջին անհրաժեշտության պարագաներ և սննդամթերք:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 107-րդ օրը։