ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. ՀՀ ոստիկանության ծառայողները Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի տներից մեկում և օժանդակ շինություններում հայտնաբերել են զենք–զինամթերք։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, և հունիսի 8-ին, դատարանի որոշմամբ, կատարվել է խուզարկություն:
«Առանձնատան տարբեր հատվածներից ծառայողները հայտնաբերել են տարատեսակ զենք-զինամթերք, այդ թվում` գիշերային տեսադիտարկման 2 սարք, լուսաձայնային 3 նռնակ, այլ նռնակներ ու պայթուցիչներ, տարբեր տիպի ատրճանակներ, ինքնաձիգներ, գնդացիր, փողատուփային նռնականետ, փամփուշտներ և այլն»,– նշված է հաղորդագրությունում:
Ոստիկանությունն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ է իրականացնում՝ ապօրինի զենք-զինամթերքի ձեռք բերման աղբյուրը պարզելու ուղղությամբ: