Նամականիշի մարում, փաստաթղթի ստորագրում. ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստը` լուսանկարներով

Երևանում անցկացվեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը։
Sputnik
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում հայտարարեց, որ ՀԱՊԿ–ը կարևոր և նշանակալի խաղացող է անդամ երկրների ու ընդհանուր Եվրասիայի տարածաշրջանի անվտանգության ապահովման գործում։
ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստի անցկացման օրը դեռ պետք է որոշվի, չնայած քննարկվել է, որ այն տեղի կունենա Երևանում` չորրորդ եռամսյակում։
1 / 23

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստից առաջ մտնում է ՀՀ նախագահի նստավայր

2 / 23

Հայաստանի արտգործնախարարը սպասում է գործընկերներին

3 / 23

Պատվո պահակախումբը պատվի է առնում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավին Զասին

4 / 23

Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյը ողջունում է Արարատ Միրզոյանին

5 / 23

Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը մտնում է ՀՀ նախագահի նստավայր

6 / 23

Ղազախստանի ԱԳ նախարար Մուխտար Տլեուբերդին և Արարատ Միրզոյանը բարևում են միմյանց

7 / 23

Տաջիկստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սիրոջիդին Մուխրիդդինը ջերմորեն բարևում է Արարատ Միրզոյանին

8 / 23

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն Արարատ Միրզոյանի հետ ձեռքսեղմումով ողջունում են միմյանց

9 / 23

Ղազախստանի ԱԳ նախարար Մուխտար Տլեուբերդին

10 / 23

Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյը

11 / 23

ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների արարողակարգային լուսանկարը

12 / 23

Սերգեյ Լավրովը գնում է նիստերի դահլիճ

13 / 23

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստից առաջ դահլիճ է մտնում

14 / 23

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նիստի ժամանակ

15 / 23

ՀԱՊԿ ղեկավար Ստանիսլավ Զասը

16 / 23

ՌԴ ԱԳ նախարարը ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ

17 / 23

Տաջիկստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սիրոջիդին Մուխրիդդինը ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի ընդլայնված նիստում

18 / 23

ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստի արդյունքներով Արարատ Միրզոյանի ու Ստանիսլավ Զասի մամուլի ասուլիսը

19 / 23

ՀՀ ԱԳ նախարարը և ՀԱՊԿ ղեկավարը երկկողմ փաստաթղթեր են ստորագրում

20 / 23

Արարատ Միրզոյանն ու Ստանիսլավ Զասը զրուցում են փաստաթղթերի ստորագրումից հետո

21 / 23

Նամականիշ՝ ի պատիվ ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության

22 / 23

Ստանիսլավ Զասը` փաստաթղթերի ստորագրումից և նամականիշի մարումից հետո

23 / 23

ՀԱՊԿ երկրների դրոշները ՀՀ նախագահի նստավայրի մոտ