ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Երևանի Սարի թաղում այսօր հրդեհ է բռնկվել 8-րդ փողոցի նրբանցքի տներից մեկում, 82–ամյա տանտերն այրվածքներ է ստացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` ահազանգն ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացել են ժամը 19։10-ին։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։29-ին, մարվել` 19։37-ին: Այրվել են տան հյուրասենյակի (մոտ 20 քմ) փայտե առաստաղը (մոտ 10 քմ) և կենցաղային գույք։ Հրդեհի հետևանքով Ռ․ Մ․-ն (ծնված 1940 թ.) հոսպիտալացվել է Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոն ՓԲԸ: