ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի - Sputnik. ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում բացվեց գործընկեր երկրների անկյուն ու ցուցահանդես Գյումրիի Ռուսական տան հետ համագործակցությամբ։
ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի տնօրեն Կարեն Պետրոսյանն իր խոսքում նշել է, որ մասնաճյուղի և Ռուսական տան համագործակցությունը երկուստեք կարևոր նշանակություն ունի: Գյումրիի Ռուսական տան տնօրեն Անտոն Բերյանևն իր հերթին նշել է մասնաճյուղի հետ բազմակողմ համագործակցության արդյունավետության և հետագա ընդլայնման մասին՝ պատրաստակամություն հայտնելով աջակցելու մասնաճյուղին համագործակցության շրջանակների ընդլայնման հարցում:
ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում բացվել է գործընկեր երկրների անկյուն
© Photo : press office of the ASUE
Գործընկերների անկյունը նախատեսված է մասնաճյուղի գործընկերության աշխարհագրական շրջանակի ներկայացման համար: Յուրաքանչյուր երկրի ներկայացուցչի այցով աշխարհի քարտեզի վրա գունավորվում և լուսավորվում է տվյալ երկրի դրոշը: Անկյունում ներկայացված են նաև QR կոդեր, որոնք պարունակում են երկրի տնտեսության, ականավոր տնտեսագետների, երկրի պատմության, մշակույթի, կրթական հնարավորությունների մասին տեղեկատվություն:
Միջոցառումը կազմակերպվել է Ռուսաստանի օրվա՝ հունիսի 12-ի տոնին ընդառաջ: