ՀՀ նախագահի նստավայրում մեկնարկեց ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը

Արարատ Միրզոյան
Նիստի օրակարգում են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը, ինչպես նաև ՀԱՊԿ ճգնաժամային արագ արձագանքման մեխանիզմների ամրապնդմանը վերաբերող հարցեր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Բաղրամյան 26-ում` ՀՀ նախագահի նստավայրում, մեկնարկեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը:
Նշենք, որ նախ տեղի կունենա ՀԱՊԿ անդամ-պետությունների ԱԳ նախարարների նեղ կազմով, ապա և ընդլայնված կազմով խորհրդի նիստերը, որին կհաջորդի ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի` լրատվամիջոցների համար հայտարարությունը:
Արարատ Միրզոյանը ողջունում է Ստանիսլավ Զասին
Նիստի օրակարգում են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը, ՀԱՊԿ ճգնաժամային արագ արձագանքման մեխանիզմների ամրապնդմանը վերաբերող հարցեր:
Լավրովի հետ խոսել ենք Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման փաստաթղթից. Միրզոյան
Նախատեսվում է ստորագրել Արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության հարցերով ՀԱՊԿ անդամ-պետությունների ներկայացուցիչների 2022-2024թթ. խորհրդատվությունների ծրագիրը:
Հայաստանը մարտահրավերների առաջ էր. Փաշինյանը ՀԱՊԿ-ի 30-ամյակին նվիրված հարցազրույց է տվել