Հայաստանը ՀԱՊԿ-ում նախագահելու պատվին նամականիշ է շրջանառության մեջ դրել

Արարատ Միրզոյան
Փոստային նամականիշը մարեցին Հայաստանի արտաքին գործերի նախարարը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը և Հայաստանի ազգային փոստային օպերատորի գլխավոր տնօրենը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Երևանը ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությանը նվիրված փոստային նամականիշ է շրջանառության մեջ դրել, որը 20 հազար օրինակով տպագրվել է Ֆրանսիայում:
ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությանը նվիրված փոստային նամականիշ
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, Հայաստանի ազգային փոստային օպերատորի` «Հայփոստի» գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը նամականիշը մարեցին ՀՀ նախագահի նստավայրում։
Կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը նախաձեռնության համար շնորհակալություն հայտնեց Հայաստանին` նշելով, որ այս տարին հոբելյանական է ՀԱՊԿ-ի համար. պետությունների ղեկավարների հաստատած ծրագրի համաձայն՝ մի շարք տոնական միջոցառումներ են անցկացվելու։
Երևանում քննարկվել է ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգերի կատարելագործումը
«Դրա հետ մեկտեղ մենք ուրախ ենք, որ մեր երկրները կազմակերպությանը հարգանքի տուրք մատուցելու նախաձեռնություն են դրսևորում», - ասաց Զասը:
Հիշեցնենք` Բաղրամյան 26-ում` ՀՀ նախագահի նստավայրում, այսօր անցկացվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը, որի օրակարգում միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը, ՀԱՊԿ ճգնաժամային արագ արձագանքման մեխանիզմների ամրապնդմանը վերաբերող հարցեր են եղել:
ՀԱՊԿ-ի անհրաժեշտությունը, որպես անվտանգության դոնոր, աճում է. Արարատ Միրզոյան