ԵԱՏՄ-ն երկարաձգել է ինքնաթիռների առանձին տեսակների ներմուծման արտոնությունները

Ինքնաթիռ
Որոշումը թույլ կտա աջակցել ավիացիային, որը համավարակի պատճառով առավել տուժած ճյուղերից է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշել է երկարաձգել քաղաքացիական մարդատար ինքնաթիռների առանձին տեսակների ներմուծման սակագնային արտոնության գործողության ժամկետը։ Տեղեկությունը հայտնում է ԵՏՀ մամուլի ծառայությունը:

«110-300 ուղևոր տարողունակությամբ տուրբոռեակտիվ օդանավերի համար արտոնությունը երկարաձգվել է մինչև 2031 թվականի դեկտեմբերի 31-ը, իսկ մինչև 90 ուղևոր տարողունակությամբ տուրբոպտուտակային ինքնաթիռների համար՝ մինչև 2025 թվականի ավարտը»,- նշված է հաղորդագրության մեջ:

ԵՏՀ առևտրային հարցերի նախարար Անդրեյ Սլեպնյովն ասել է, որ այս որոշումը թույլ կտա աջակցություն ցուցաբերել ավիացիային, որը համավարակի պատճառով առավել տուժած ճյուղերից է: Ստեղծված տնտեսական պայմաններում ավիաընկերությունները ստիպված են փոփոխել ինքնաթիռներ ձեռք բերելու՝ նախկինում մշակած իրենց ծրագրերը։
Նրա խոսքով` արտոնությունը նաև զսպող ազդեցություն կունենա ավիափոխադրումների արժեքի աճի վրա և կնպաստի համաշխարհային շուկայում Եվրասիական տնտեսական միության ավիաընկերությունների մրցունակության բարձրացմանը:
«ԵԱՏՄ-ում օդանավերի թարմացումն ու ավելացումը հատկապես կարևոր է ձևավորվող արտաքին սահմանափակումների պայմաններում։ Ինքնաթիռների թվի ավելացումը դրական ազդեցություն կունենա միության տարանցիկ ներուժի զարգացման վրա»,- ավելացրելէ Սլեպնյովը։
ԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը ստեղծվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիման վրա և գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Այժմ ԵԱՏՄ անդամ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։
ԵԱՏՄ–ին ապագայում կարող են անդամակցել նախկին ԽՍՀՄ–ից դուրս գտնվող երկրները. Օվերչուկ