ԱՊՀ տնտեսական խորհրդի հաջորդ նիստը կկազմակերպվի Մոսկվայում

ԱՊՀ-ի և անդամ երկրների դրոշներ
Նուր–Սուլթանում ընթանում է Համագործակցության երկրների տնտեսական խորհրդի 94-րդ նիստը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. ԱՊՀ տնտեսական խորհրդի 95-րդ նիստը կանցկացվի Մոսկվայում: Տեղեկությունը հայտնել է ԱՊՀ գործադիր կոմիտեի ղեկավար Սերգեյ Լեբեդևը։
«Որոշվել է խորհրդի հաջորդ նիստն անցկացնել սեպտեմբերի 23-ին Մոսկվայում», - ասել է Լեբեդևը՝ ելույթ ունենալով այսօրվա նիստում:
ԱՊՀ երկրները որոշել են Հայրենական մեծ պատերազմի պատմության ուսումնական ձեռնարկներ ստեղծել
Նուր–Սուլթանում ընթանում է ԱՊՀ տնտեսական խորհրդի 94-րդ նիստը, որի ընթացքում մասնակիցները բազմակողմ տնտեսական համագործակցության հարցերի լայն շրջանակ են քննարկում:
ԱՊՀ-ում կարող է ստեղծվել մարդու իրավունքների հարցերով հանձնակատարների խորհուրդ. Մոսկալկովա