ԱՊՀ երկրների փոխվարչապետները քննարկել են ազգային տնտեսությունների կայուն աճի ապահովումը

ԱՊՀ դրոշը և անդամ երկրների երկրների դրոշներ
ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստն ընթանում է Նուր–Սուլթանում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) երկրների կառավարությունների ղեկավարների տեղակալները քննարկել են ազգային տնտեսությունների կայուն աճի ապահովման համատեղ գործողությունները: Տեղեկությունը հայտնում է ԱՊՀ գործադիր կոմիտեի մամուլի ծառայությունը։
«Վերջին երկուսուկես ամսվա ընթացքում ԱՊՀ պետությունների, համագործակցության ճյուղային մարմինների ու գործադիր կոմիտեի պատասխանատուները համատեղ մշակել և համաձայնեցրել են փոխգործակցության այնպիսի գերակա ուղղությունների վերաբերյալ կոնկրետ միջոցառումների համապատասխան ցանկը, ինչպիսիք են փոխադարձ առևտուրը, տրանսպորտը, էներգետիկան, արդյունաբերությունը, ագրոարդյունաբերական համալիրը, ֆինանսները», - ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ փաստաթուղթը պետք է հիմք հանդիսանա ԱՊՀ երկրների հետ համատեղ ոլորտային համագործակցության մարմինների կողմից ազգային տնտեսությունների կայուն աճի ապահովման հետագա քայլերի իրականացման համար:
Նուր–Սուլթանում ընթանում է ԱՊՀ տնտեսական խորհրդի 94-րդ նիստը, որի ընթացքում մասնակիցները բազմակողմ տնտեսական համագործակցության հարցերի լայն շրջանակ են քննարկում:
ԱՊՀ տնտեսական խորհրդի հաջորդ նիստը կկազմակերպվի Մոսկվայում