ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Քիչ առաջ ԱԱԾ ծառայողների կողմից բերման է ենթարկվել ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամ Գառնիկ Մելքումյանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը։
«Գառնիկ Մելքումյանն արցախյան 44–օրյա պատերազմի մեկնարկին` հենց սեպտեմբերի 27–ին, կամավորագրվել էր պատերազմ մեկնելու նպատակով։ Մեր հայրենիքը թշնամուն մաս առ մաս հանձնող իշխանությունների կողմից սա հերթական ակնհայտ քաղաքական հետապնդում է»,–ասված է միության հաղորդագրության մեջ։
ՆԱՈւՄ–ն իրավապահներին կոչ է անում զերծ մնալ քաղաքացիների բողոքի ձայնը լռեցնելու միտումով ձեռնարկվող ճնշումներ իրականացնելուց։
Հիշեցնենք, որ այսօր բերման էին ենթարկել նաև «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանին։ ԱԱԾ-ն մտել էր նրա գրասենյակ և բերման ենթարկել նրան։