ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Sputnik Արմենիայի տեղեկություններով` ԱԱԾ-ականները մտել են «Երկիր Մեդիա» հեռուստաընկերություն և իրենց հետ տարել հեռուստաընկերության նորանշանակ տնօրեն Բագրատ Եսայանին։
ԱԱԾ–ականները հեռուստաընկերությունում որևէ գործողություն չեն կատարել` չեն խուզարկել, պարզապես Եսայանին տարել են իրենց հետ։
Փաստաբան Վահե Եփրիկյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց` այս պահին գնում է ԱԱԾ, դեռ որևէ մանրամասն հայտնի չէ։
Նշենք, որ «Հայաստան» դաշինքի անդամներին՝ Նարեկ Մանթաշյանին, Բագրատ Եսայանին և մի խումբ մարդկանց (թվով 10 մարդ), մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով (Խուլիգանություն): Մասնավորապես, խոսքը վերաբերում է ՀՀ գլխավոր դատախազության մոտ 2020 թ. նոյեմբերի 10-ին տեղի ունեցած ակցիայի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին սեռական հայհոյանք հնչեցնելուն: