Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Պուտինի դեմ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին. Արխիվային լուսանկար
Ռուսաստանի նախագահից բացի պատժամիջոցների ցուցակում են հայտնվել ՌԴ մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի - Sputnik. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին: Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ուկրաինայի նախագահի հրամանագրում նաև նշվում է, որ պատժամիջոցները սահմանվում են ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի, Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի, վարչապետ Միշուստինի, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ:
Հունիսի 3-ին Եվրամիությունը պատժամիջոցների վեցերորդ փաթեթն է սահմանել Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության կապակցությամբ: Մասնավորապես՝ այն ռուսական նավթից ու նավթամթերքից աստիճանական հրաժարում է նախատեսում։