Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալին

Արամ Վարդևանյանը ԱԺ–ում. Արխիվային լուսանկար
Պատգամավորները ներկայացրել են Հայաստանում տիրող ներքաղաքական, ինչպես նաև դատական և իրավապահ, մամուլի և խոսքի ազատության ոլորտներում տիրող իրավիճակը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի - Sputnik. Տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Կարա ՄքԴոնալդը հանդիպել է ընդդիմադիր պատգամավորներին։
Ինչպես հայտնում է «Հայաստան» խմբակցության ֆեյսբուքյան էջը, հանդիպմանը մասնակցել են պատգամավորներ Արամ Վարդևանյանը, Աննա Գրիգորյանը, Գեղամ Մանուկյանը և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։
Զրույցի ընթացքում պատգամավորները ներկայացրել են Հայաստանում տիրող ներքաղաքական, ինչպես նաև դատական և իրավապահ, մամուլի և խոսքի ազատության ոլորտներում տիրող իրավիճակը:
Հատուկ ուշադրություն է դարձվել խաղաղ ցույցերի ընթացքում իրավապահ մարմինների կողմից գործադրված բռնությունների և վայրագությունների վրա, առանձին մատնանշվել են այն բոլոր իրավախախտումները, որոնք վերջին տարիներին արձանագրվել են դատական համակարգում, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ոլորտում:
Անդրադարձ է կատարվել նաև լրատվամիջոցների նկատմամբ ճնշումներին, օրենսդրական բազմաթիվ փոփոխություններով լրատվամիջոցների գործունեությունը սահմանափակելու իշխանության քայլերին:
Առանձին ուշադրություն է հրավիրվել կալանավորման ինստիտուտի նման ծավալի և երկակի ստանդարտների կիրառման վրա։
ՀՀ ԱԳ փոխնախարարն ԱՄՆ Պետքարտուղարի օգնականի տեղակալին ներկայացրել է իրավիճակն Արցախում