Ուկրաինացի զինվորականներն ուզում են գնդակոծել Զմիևսկայա ՋԷԿ-ը և Ռուսաստանին մեղադրել

Պաշտպանության վարչության ազգային կենտրոնի ղեկավար գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցեւը . Արխիվային լուսանկար
ՋԷԿ-ի օբյեկտների ոչնչացման դեպքում Խարկովի, Պոլտավայի ու Սումիի մարզերի կենսապահովման հարյուրավոր օբյեկտներ առանց էլեկտրաէներգիայի կմնան:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի - Sputnik. Ուկրաինայում ազգայնականները սադրանք են ծրագրում ու պատրաստվում են հրետակոծել Զմիևսկայա ՋԷԿ-ը, որ մեղադրեն դրանում ռուս զինվորականներին: Տեղեկությունը ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ-ի Հումանիտար արձագանքման միջգերատեսչական համակարգող շտաբի ղեկավար, պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը:
«Դրա իրականացման համար Խարկովի մարզում Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից հրետանային մարտկոց է տեղակայվել՝ նպատակ ունենալով գնդակոծել Զմիևսկայա ջերմային էլեկտրակայանը», - ասել է Միզինցևը:
Նա պարզաբանել է, որ ՋԷԿ-ի օբյեկտների ոչնչացման դեպքում Խարկովի, Պոլտավայի ու Սումիի մարզերի կենսապահովման հարյուրավոր օբյեկտներ առանց էլեկտրաէներգիայի կմնան:
Մեզենցևի խոսքով՝ ազգայնականների կողմից հերթական հնարամիտ սադրանքի նախապատրաստման մասին տեղեկատվությունը, որի նպատակն է ռուսական ստորաբաժանումներին մեղադրել քաղաքացիական ենթակառուցվածքի, հատկապես կարևոր օբյեկտների վրա իբրև թե անխնա հարվածելու մեջ, ստացվել է ուկրաինացի գերիներից:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 105-րդ օրը։