Թուրքիայի ԶՈւ–ն զորավարժություններ է անցկացնում Էգեյան ծովի ափին. դրանց հետևում է Էրդողանը

Թուրքական ԶԼՄ–ները չեն բացառում, որ նախագահն իր ելույթի ժամանակ կհայտարարի Սիրիայի հյուսիսում ռազմական գործողությունների մեկնարկի մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի Sputnik. Թուրքիայի ԶՈւ–ն էգեյան ծովի ափին անցկացնում է «Էֆես 2022» ամենամեծ զորավարժությունները, հայտնում է Milliyet–ը։
Ինչպես նշում է պարբերականը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իզմիր է ժամանել` դիտելու զորավարժությունները։ Թերթի գնահատականներով` զորավարժությունների անցկացումը մեսիջ է Հունաստանին։
Թուրքական ԶԼՄ–ները չեն բացառում, որ նախագահն իր ելույթի ժամանակ կհայտարարի Սիրիայի հյուսիսում ռազմական գործողությունների մեկնարկի մասին։
Ինչո՞ւ է Թուրքիան զորավարժություն սկսել Հունաստանի սահմանին
Հիշեցնենք, որ Հունաստանի և Թուրքիայի (երկուսն էլ ՆԱՏՕ–ի անդամ են) հարաբերությունները վերջին տարիների ընթացքում լուրջ սրվել են տարածքային վեճերի պատճառով։ Աթենքն ու Անկարան չեն կարողանոմ համաձայնության գալ ծովային գոտիների վերաբերյալ։