Ռուսաստանի հայերը մարդասիրական օգնություն են ուղարկել Խերսոն

Ռուսաստանի հայերը մարդասիրական օգնություն են ուղարկել Խերսոն
Օգնության մի մասը հատկացվել է Խերսոնի շրջանի ազատագրված տարածքում բնակվող 4000 հայերին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. Ռուսաստանաբնակ հայերը 100 տոննա պարենամթերք են ուղարկել ռազմական գործողություններից տուժած Խերսոնի բնակիչներին։
Ինչպես հայտնում է «Ռուսաստանի հայերի միությունը», պարենային փաթեթներում եղել է քաղցրավենիք, թխվածքաբլիթներ և առաջին անհրաժեշտության ապրանքներ։
Մարդասիրական օգնության ողջ խմբաքանակը Խերսոն է տեղափոխվել Ղրիմով։
Ռուսաստանի հայերը մարդասիրական օգնություն են ուղարկել Խերսոն
Հունիսի 8-ին բեռը փոխանցվել է Խերսոնի մարզում վերջերս բացված «Եդինայա Ռոսիա» մարդասիրական օգնության կենտրոնին։
Օգնության մի մասը հատկացվել է Խերսոնի շրջանի ազատագրված տարածքում բնակվող 4000 հայերին։