ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. «Ջեյմս Ուեբ» նորագույն տիեզերական աստղադիտակը բախվել է երկնաքարի (ոչ մեծ), բայց լուրջ վնասվածքներ չի ստացել, հաղորդում է NASA-ն:
«Մայիսի 23-25-ն ընկած ժամանակահատվածում ՆԱՍԱ-ի «Ջեյմս Ուեբբ» տիեզերական աստղադիտակը հարված է ստացել հայելու հատվածներից մեկին։ Նախնական գնահատմամբ` ՆԱՍԱ-ի թիմը պարզել է, որ աստղադիտակը նախկինի պես աշխատում է առաքելության բոլոր պահանջները գերազանցող մակարդակում, չնայած տվյալների վրա մի փոքր ազդեցությանը»,–ասվում է NASA-ի հաղորդագրության մեջ:
«Ջեյմս Ուեբ» աստղադիտակը տիեզերք է ուղարկվել նախորդ տարվա դեկտեմբերի 25-ին:
Ավելի վաղ հայտնել էին, որ աստղադիտակը լիարժեք աշխատանքի կանցնի այս տարվա հուլիսին: