Հունիսի 17-ից գործարկվում է Երևան-Սևան-Շորժա էլեկտրագնացքը. ՀԿԵ

Տոմսի արժեքը մեկ ուղղությամբ կազմում է 600 դրամ մինչև Սևանի կայարան և 1 000 դրամ` մինչև Շորժա:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. Հանգիստը Սևանա լճում նախընտրողների համար «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը գործարկում է Ալմաստ (Երևան) - Շորժա էլեկտրագնացքը: Տեղեկությունը հայտնում է ՀԿԵ մամուլի ծառայությունը։
Մերձքաղաքային սեզոնային էլեկտրագնացքը գործելու է հունիսի 17-ից՝ ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին:

«Գնացքը Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում գտնվող «Ալմաստ» գործարանին կից համանուն կառամատույցից մեկնում է ժամը 08:30՝ Սևանի կայարան ժամանելով 10:28, իսկ Շորժա՝ 11:28-ին»,- ասվում է ՀԿԵ հաղորդագրության մեջ:

Հակառակ ուղղությամբ էլեկտրագնացքը Շորժայի կայարանից մեկնում է 17:00-ին, Սևանից՝ 18:00՝ Երևան վերադառնալով ժամը 20:00-ին:
Տոմսի արժեքը մեկ ուղղությամբ կազմում է 600 դրամ մինչև Սևանի կայարան և 1 000 դրամ` մինչև Շորժա:
Ընկերությունը նշում է, որ այսպիսով փորձում են առավել հարմարավետ պայմաններ ստեղծել հանգստի սեզոնին և բեռնաթափել դեպի Սևանա լիճ տանող ճանապարհները:
Գնացքով կտանեն, լաստանավով տեղ կհասցնեն. կառավարությունն իր վրա է վերցնում ծախսի մի մասը