Հրդեհ Հարավային Կորեայի գրասենյակային շենքերից մեկում. 7 մարդ մահացել է, կան տուժածներ

Իշխանությունները 50 հրշեջ մեքենա և 160 փրկարար են մոբիլիզացրել։ 20 րոպեում կրակը մեկուսացվել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. Հարավային Կորեայի հարավ–արևելքում գտնվող Թեգու քաղաքի գրասենյակային շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 7 մարդ մահացել է, 46-ը` տուժել։ Այս մասին հայտնում է Ռյոնհափ գործակալությունը։
Աղբյուրի համաձայն` հրդեհը բռնկվել է հունիսի 9-ին ժամը 10.55–ին (Երևանի ժամանակով` ժամը 05.55) Թեգուի 7-հարկանի գրասենյակային շենքում և մարվել 20 րոպե անց։
Քաղաքային իշխանությունները 50 հրշեջ մեքենա և 160 փրկարար են մոբիլիզացրել։
Սարսափելի հրդեհ Մոսկվայի բիզնես կենտրոններից մեկում. 4 հարկերը կրակի ճիրաններում են
Տասնյակ քաղաքացիներ տարհանվել են։
Ոստիկանությունը հետաքննում է հրդեհի պատճառները։ Չի բացառվում հրկիզման վարկածը։