Հրդեհ՝ Երևանի Շիրակի փողոցում. տարհանվել է 11 մարդ

Տեղեկություն էր ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցի թիվ 2ա շենքի բնակարաններից մեկի բնակիչը հրդեհել է բնակարանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի - Sputnik. Այսօր ժամը 08։31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցի թիվ 2ա շենքի բնակարաններից մեկի բնակիչը հրդեհել է բնակարանը, հայտնում են ԱԻՆ-ից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակարանի հյուրասենյակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։41-ին, մարվել՝ 08։47-ին։ 4 քմ տարածքում այրվել է աղբ։

Հրշեջ-փրկարարները տարահանել են 11 բնակչի։