ՀՀ ԱԳ փոխնախարարն ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալին ներկայացրել է իրավիճակն Արցախում

Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով ԱՄՆ Պետքարտուղարի օգնականի տեղակալ Կարա ՄքԴոնալդն ու Լին Թրեյսին ՀՀ ԱԳՆ–ում
ԱԳ փոխնախարարը կարևորել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ վերադարձը
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանն ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Կարա ՄքԴոնալդին, հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։
Ինչպես հայտնում են ԱԳՆ–ից, Վահե Գևորգյանը հանդիպմանն անդրադարձել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրներին:
Մասնավորապես, կարևորել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ վերադարձը, Արցախում շարունակաբար վանդալիզմի ենթարկվող հայկական մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության հրատապ անհրաժեշտությունը:
Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով ԱՄՆ Պետքարտուղարի օգնականի տեղակալ Կարա ՄքԴոնալդն ու Լին Թրեյսին ՀՀ ԱԳՆ–ում
Կողմերը կարևորել են մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության ամրապնդման ոլորտում հայ-ամերիկյան երկխոսության հետագա զարգացումը։
Նշենք, որ հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ–ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։
Ինչպես արդեն հայտնել էինք, առավոտյան լուրեր տարածվեցին, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի` ՀՀ ԱԳՆ այցելելուց առաջ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչություն է այցելել ՀՀ–ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։
Ի՞նչ էր անում Լին Թրեյսին ԱԳՆ-ում Լավրով–Միրզոյան հանդիպումից առաջ