ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. Հայաստանն ու Կատարը կրթության և առողջապահության ոլորտներում համագործակցության համաձայնագրեր կկնքեն: Համաձայնագրերը ստորագրելու առաջարկները հավանության են արժանացել այսօրՀՀ կառավարության նիստում:
Կողմերը ցանկանում են ամրապնդել համագործակցությունը բուհերի միջև ակադեմիական փոխանակման և համատեղ հետազոտությունների անցկացման ուղղությամբ։
Առողջապահության ոլորտում կողմերը ցանկանում են բարելավել բժշկական հետազոտությունների վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը, ինչպես նաև համագործակցել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են բժշկական զբոսաշրջությունը ևդեղագործությունը:
Համաձայնագրերը նախատեսվում է ստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հունիսին Կատարի մայրաքաղաք Դոհա կատարելիք պաշտոնական այցի ընթացքում: