ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր թեկնածությունն է առաջադրել նախագահի առաջիկա ընտրություններում։
«Ես «Ժողովրդի դաշինքի» թեկնածուն եմ, ընտրությունները կկայանան հաջորդ տարվա հունիսին»,- ասել է Էրդողանը Իզմիրում իր ելույթի ընթացքում։
Թուրքիայում հերթական համընդհանուր՝ միաժամանակ նախագահական և խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2023 թվականի հունիսին: Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը և «Ազգայնական շարժում» կուսակցությունը ավելի վաղ ձևավորել էին «Ժողովրդի դաշինքը»: