ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. ԵՄ-ն Ուկրաինային մարդասիրական օգնության համար լրացուցիչ 25 միլիոն եվրո կհատկացնի։ Այդ մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, Բրյուսելում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Յանեզ Լենարչիչը։
«ԵՄ ճգնաժամային կառավարման հարցերով հանձնակատար Յանեզ Լենարչիչն այցով գտնվում է Ուկրաինայում, որտեղ հանդիպում է մարդասիրական կազմակերպությունների հետ։ Այդ ֆոնին ԵՄ-ն այսօր հայտարարում է Ուկրաինային լրացուցիչ մարդասիրական օգնության համար լրացուցիչ 205 միլիոն հատկացնելու մասին»,-հայտնել է նա։
ԵՀ ներկայացուցիչը հավելել է, որ փետրվարի վերջից ի վեր Ուկրաինային մարդասիրական աջակցության ընդհանուր եվրոպական ֆինանսավորումը հասել է 700 միլիոնի` ներառյալ այն 13 միլիոնը, որը նախատեսված է «Ուկրաինայի հարևան Մոլդովայում նախագծերի համար»:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 106-րդ օրը։