ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի - Sputnik. Արմավիրի մարզում` Եղեգնուտի լճերից մեկում, 19-ամյա երիտասարդ է ջրահեղձ եղել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
«Հունիսի 8-ին, ժամը 19:28-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգնուտ գյուղի լճում քաղաքացի է ջրահեղձ եղել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը»,- գրում է կայքը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ինչպես նաև Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը՝ ջրասուզակով։
«Փրկարարները Եղեգնուտ գյուղի ավազի հանքի մոտակա լճից դուրս են բերել Ս․ Ռ․-ի (ծնված 2003 թ.) դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային»,- ասվում է ԱԻՆ հաղորդագրության մեջ:
shamshyan.com-ի տեղեկություններով` ջրահեղծ եղած քաղաքացին Արմավիր քաղաքի բնակիչ, 19-ամյա Սամվել Ռ.-ն էր:
Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ նա իր 4 ընկերների հետ եկել է նշված վայր` լողալու: Մեկ անգամ մտել են լիճ, դուրս են եկել, հետո նորից են մտել, ու այդ ժամանակ Սամվելն ասել է, որ չի կարողանում դուրս գալ:
Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ նա իր 4 ընկերների հետ եկել է նշված վայր` լողալու: Մեկ անգամ մտել են լիճ, դուրս են եկել, հետո նորից են մտել, ու այդ ժամանակ Սամվելն ասել է, որ չի կարողանում դուրս գալ:
Ընկերները փորձել են օգնել, սակայն չեն կարողացել և անմիջապես ահազանգել են 911: