Բախվել են շտապօգնության մեքենան և BMW-ն. բժիշկն ու բուժքույրը հիվանդանոց են տեղափոխվել

Մարմնական վնասվածքներով հիվանդանոց տեղափոխված բժիշկն ու բուժքույրը կանչով մեկնելիս են եղել հիվանդի տուն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. Երևանում այսօր բախվել են շտապօգնության մեքենան և BMW-ն, հայտնում է Shamshyan.com-ը։
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 14։10-ի սահմաններում. Մամիկոնյանց 35 շենքի դիմաց բախվել են BMW 535 և Jinbei մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով 2 անձ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 8 հիվանդանոց։
Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ հիվանդանոց են տեղափոխվել շտապօգնության բժիշկն ու բուժքույրը, որոնք կանչով մեկնելիս են եղել հիվանդի տուն։