Ադրբեջանը վերադարձրել է անհայտ կորած արցախցուն

Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ 69-ամյա տղամարդը փոխանցվել է ոստիկանության Քաշաթաղի բաժնի ծառայողներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. Ադրբեջանական կողմը` ռուս խաղաղապահների միջնորդությամբ իրականացված բանակցությունների արդյունքում հունիսի 9-ին հայկական կողմին է փոխանցել 2022թ–ի հունիսի 1-ից կորած Արցախի քաղաքացուն։
Արցախի հանրապետության ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ 69-ամյա Ա.Ա–ն փոխանցվել է ոստիկանության Քաշաթաղի բաժնի ծառայողներին։
«Ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի և ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի ծառայողների համատեղ իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ վերջինս մոլորվել և հայտնվել է ադրբեջանական կողմում»,– ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Բերձոր քաղաքի 69-ամյա բնակիչ Ա.Ա.-ի անհայտ կորելու մասին ոստիկանության հերթապահ մասում հաղորդում էր ստացվել հունիսի 1-ին: