Վենետիկի հանձնաժողովը կաջակցի ՀՀ–ում դատական համակարգի բարեփոխումներին. Բազի-Մալորի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վենետիկի հանձնաժողովի նախագահին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վենետիկի հանձնաժողովի նախագահին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Վենետիկի հանձնաժողովը կաջակցի Հայաստանում իրականացվելիք դատական համակարգի բարեփոխումներին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ասել է «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Կլեր Բազի-Մալորին, տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմից։
«Վարչապետն ընդգծել է, որ կառավարության առաջնահերթություններից է շարունակում մնալ դատական համակարգի բարեփոխումը՝ որպես կարևորագույն ինստիտուցիոնալ ռեֆորմ։ Այս համատեքստում կարևոր են արդարադատության որակի, դատական համակարգի նկատմամբ վստահության ձևավորման, դատավորների համար սոցիալական երաշխիքների ապահովման ուղղությամբ շարունակական ջանքերը»,–ասված է հաղորդագրության մեջ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վենետիկի հանձնաժողովի նախագահին։
Կլեր Բազի-Մալորին նշել է, որ կիսում է վարչապետի տեսակետը, և Վենետիկի հանձնաժողովն իր գործիքակազմով կաջակցի ՀՀ կառավարությանը, Սահմանադրական դատարանին այդ գործընթացում:
Հանդիպմանն արծարծվել են Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի և Վենետիկի հանձնաժողովի միջև համագործակցությանն առնչվող հարցեր ևս:
Երկուստեք ընդգծվել է ռեֆորմների գործընթացին քաղաքացիական հասարակության ներգրավվածության կարևորությունը: