Տեսակամուրջ «Ֆուտբոլը Հայաստանում և Վրաստանում. երեկ, այսօր, վաղը»

Խորեն Հովհաննիսյան. Արխիվային լուսանկար
Հունիսի 16-ին Երևանում կկայանա Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի վետերանների հավաքականների հանդիպումը: Դա կլինի այն ֆուտբոլիստների հրաժեշտի հանդիպումը, որոնք վերջերս ավարտեցին ֆուտբոլային կարիերան։
Sputnik
Խորհրդային տարիներին Երևանի «Արարատի» և Թբիլիսիի «Դինամոյի» միջև խաղերը անվանվում էին «կովկասյան դերբի» և մեծ հետաքրքրություն էին առաջացնում ամբողջ ԽՍՀՄ-ում: Որոշ խաղերի մասին տարածվում էին լեգենդներ և բամբասանքներ։ Ինչպե՞ս կընթանա առաջիկա խաղը։ Ինչպե՞ս են խաղացել ԽՍՀՄ հավաքականում հայ եւ վրացի ֆուտբոլիստները։ Ֆուտբոլային աստղերին վերագրվող պատմություններից որո՞նք են ճիշտ, իսկ որոնք՝ ժողովրդական բանահյուսության ժանրից։
Այդ մասին կխոսվի Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի հարթակում հունիսի 9 ին, ժամը 14:00-ին կայանալիք Երևան-Թբիլիսի տեսակամուրջի ժամանակ:
Բանախոսները`
Երևանում.
- միջազգային կարգի սպորտի վարպետ, Երևանի «Արարատի» ավագ, ՀՀ վաստակավոր մարզիչ, ԽՍՀՄ գավաթակիր, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Խորեն Հովհաննիսյանը:
Թբիլիսիում.
- ԽՍՀՄ հավաքականի ավագ, Թբիլիսիի «Դինամոյի» ավագ, ԽՍՀՄ չեմպիոն, ԽՍՀՄ գավաթակիր, ՈւԵՖԱ-ի Գավաթակիրների գավաթակիր Ալեքսանդր Չիվաձեն:
- ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, ԽՍՀՄ լավագույն դարպասապահ (1979 թ.), ԽՍՀՄ չեմպիոն, ԽՍՀՄ գավաթակիր, ՈւԵՖԱ-ի Գավաթակիրների գավաթակիր Օթարի Գաբելիան։
Տեսակամուրջը կհեռարձակվի նաև VK-ում և Rutube-ում:
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram ալիքով: Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։