Թալանել են բռնցքամարտի աշխարհի չեմպիոնի տունը

Բռնցքամարտիկ
Կողոպտիչները ներխուժել են բռնցքամարտի աշխարհի չեմպիոնի տուն` իմանալով, որ այնտեղ ոչ ոք չկա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Թեթևագույն քաշային կարգում WBC, WBA և IBF վարկածներով աշխարհի չեմպիոն, ճապոնացի Նաոյա Ինոուեի տունը թալանել են, երբ նա պայքարել է չեմպիոնի տիտղոսի համար։ Տեղեկությունը հայտնում է «Ասոշիեյթեդ Պրեսը»:
Գործակալության տեղեկություններով՝ երկու տղամարդ մտել են նրա տուն՝ իմանալով, որ այն դատարկ է, և մի շարք իրեր են տարել, այդ թվում՝ զարդեր ու թանկարժեք պայուսակներ:
«Դուք կարդացել եք լուրերը, զզվելի է, որ դա տոնական օրն է տեղի է ունեցել։ Զգույշ եղեք», - Twitter-ում գրել է բռնցքամարտիկը։
Մարզիկի տունը գտնվում է Ճապոնիայի Կանագավա պրեֆեկտուրայում։
Հունիսի 7-ին Ինոուեն մենամարտ է անցկացրել ֆիլիպինցի Նոնիտո Դոնեյրի հետ, որին նոկաուտի է ենթարկել երկրորդ ռաունդում և միավորել թեթևագույն քաշային կարգում WBC, WBA ու IBF չեմպիոնական տիտղոսները:
Կողոպտել է նախկին կնոջը, շանտաժի ենթարկել. 30-ամյա տղամարդը ձերբակալվել է