Սևծովյան նավահանգիստներից հացահատիկի դուրսբերման հարցում առաջընթաց կա. Աքար

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը. Արխիվային լուսանկար
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարը չի բացառում, որ իրենց երկրում հացահատիկի դուրսբերման հարցով բանակցություններ կանցկացվեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Որոշակի առաջընթաց է արձանագրվել սևծովյան նավահանգիստներից հացահատիկի դուրսբերման հարցում, քննարկում պահանջող տեխնիկական մանրուքներ են մնացել։ Այս մասին, Anadolu գործակալության փոխանցմամբ, ասել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։

«Ձգտում ենք հնարավորինս արագ հարցի վերաբերյալ արդյունք ստանալ։ ՌԴ-ի և Ուկրաինայի հետ երկխոսություն ենք պահպանում, քննարկումներ անցկացնում ՄԱԿ-ի հետ։ Որոշակի առաջընթաց արձանագրվել է։ Մնացել են որոշ տեխնիկական հարցեր, որոնք դեռ քննարկվում են։ Մասնավորապես, ինչպե՞ս է գործելու միջանցքը։ Ո՞վ և ինչպե՞ս է մաքրելու (նավահանգիստները) ականներից։ Ո՞ր նավերն են ուղեկցելու բեռները»,- նշել է նա։

Թուրքիայում ուկրաինական հացահատիկի դուրսբերման հարցով բանակցությունների անցկացման հավանականությունը մեկնաբանելիս` Աքարն ասել է, որ հնարավոր են հանդիպումներ։