Ռուսաստանում ծաղկի դեմ նոր պատվաստանյութի և դեղամիջոցների փորձարկումներ են իրականացվում

ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկո. Արխիվային լուսանկար
ՌԴ առողջապահության նախարարը ելույթ է ունեցել ՇՀԿ անդամ պետությունների առողջապահության նախարարների խորհրդակցության ժամանակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Ռուսաստանում իրականացվում են ծաղկի դեմ նոր պատվաստանյութի և դրա բուժման համար դեղամիջոցների փորձարկումներ։ Այս մասին հայտարարել է ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն՝ ելույթ ունենալով ՇՀԿ անդամ պետությունների առողջապահության նախարարների խորհրդակցության ժամանակ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
Նա ընդգծել է, որ Ռուսաստանը մտադիր է զարգացնել համագործակությունը կազմակերպության շրջանակում՝ հավատարիմ մնալով գործընկերության և փոխօգնության ոգուն:

«Հույս եմ ունեմ, որ մեր փոխադարձ ջանքերը կնպաստեն մեր երկրների առողջապահական համակարգերի հետագա զարգացմանը»,- հավելել է նախարարը:

Նա հստակեցրել է, որ ՇՀԿ-ի երկրների առողջապահության համակարգերի առջև այսօր ծառացած խնդիրներից մեկը միասնական մոտեցումների մշակումն է նոր սպառնալիքներին և մարտահրավերներին արձագանքելու համար, ինչպիսին է, օրինակ, կապիկի ծաղիկ վիրուսը:
Կապիկի ծաղիկը հազվագյուտ վիրուսային վարակ է, որը փոխանցվում է նաև մարդկանց միջև։ Սովորաբար դա թեթև հիվանդություն է, մարդկանց մեծ մասը կազդուրվում է մի քանի շաբաթվա ընթացքում, սակայն ոմանց մոտ հնարավոր են բարդություններ։ Կապիկի ծաղիկի առաջին ախտանշաններն են տենդը, գլխացավը, մկանային ցավերը, մեջքի ցավերը, լիմֆատիկ հանգույցների մեծացումը, դողը և հյուծվածությունը։ Կարող է ցան զարգանալ, որը հաճախ սկսվում է դեմքից, ապա տարածվում մարմնի մյուս մասերում։ Ցանը փոփոխվում է և տարբեր փուլեր է անցնում, այնուհետև վերք է դառնում, որը հետո պոկվում է։